Մարդու իրավունքների սիրիական դիտարան․ ԼՂ-ում 240 վարձկան է սպանվել, առնվազն 3-ը` գերեվարվել

Մարդու իրավունքների սիրիական դիտարան․ ԼՂ-ում 240 վարձկան է սպանվել, առնվազն 3-ը` գերեվարվել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով` նոյեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի մարտերում Ադրբեջանի կողմից կռվող առնվազն 240 վարձկան է սպանվել, որոնցից 183-ի մարմինները տարվել են Սիրիա։ Միաժամանակ, ըստ դիտարանի` հայկական կողմը գերեվարել է առնվազն 3 սիրիացու։

Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել զինյալների 230 հոգանոց նոր խմբաքանակ, ամբողջ ժամանակահատվածում Ադրբեջանում է տեղակայվել նվազագույնը 2580 զինյալ, որոնցից 342-ը հրաժարվել են պայմանագրերից և վերադարձել Սիրիա։

Նախկին զեկույցներում դատարանը հայտնել էր նաև բազմաթիվ վիրավորների և անհետ կորածների մասին։

ԼՂ հակամարտության գոտի զինյալներ հավաքագրելու հարցում Թուրքիան շարունակում է դժվարություններ ունենալ։ Նրանց մի մասը հրաժարվում է մեկնել դավանաբանական գործոնի (սունի/շիա), ինչպես նաև մեկնածների շրջանում մեծաթիվ կորուստների պատճառով։

Բացի այդ, շատերն Ադրբեջանում են պարզում, որ այդ երկիրը շիադավան է, ինչը նույնպես դժգոհությունների և հետ վերադառնալու ցանկության առիթ է դառնում։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ դրանք հաստատող բազմաթիվ ապացույցներ են հայտնվում։ Անգամ հայկական կողմը գերեվարել է այդ զինյալներից, որոնք տեսախցիկի առաջ արաբերենով պատմել են՝ ինչ են անում Ադրբեջանում։

Ըստ վկայությունների՝ Ադրբեջան Թուրքիայի տեղափոխած վարձկանները «Սուլթան Մուրադ», «Ալ-Համզա դիվիզիայի» և այլ խմբակցությունների անդամներն են։ Արդեն սպանվել է մի քանի հարյուր զինյալ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---