Ստեփանակերտը 120 մմ ականանետով հրետակոծվել է, վիրավոր կա

Ստեփանակերտը 120 մմ ականանետով հրետակոծվել է, վիրավոր կա

PanARMENIAN.Net - Թշնամին դարձյալ հրետակոծել է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։

Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։

Քաղաքում բազմաթիվ ավերածություններ կան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. David Ghaghramanyan
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---