Ֆրանսիայի ԱԳՆ․ Ադրբեջանին չենք վաճառում արտադրանք, որը կարող է օգտագործվել ԼՂ պատերազմում![]() 6 նոյեմբերի 2020 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան՝ հավատարիմ մնալով միջազգային օրենքին, Ադրբեջանին չի վաճառում այնպիսի արտադրանք, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից՝ հարցմանն ի պատասխան։ ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուից պարզ էր դարձել, որ միայն 2019-ին Ֆրանսիայում տրվել է Ադրբեջան ռազմական նշանակության արտադրանք արտահանելու 3 լիցենզիա՝ €216,364,000 արժողությամբ, 2018-ին՝ €921,320,000, 2016-ին՝ €3 մլն-ի։ «Ֆրանսիան բծախնդրորեն հետևում է 1992 թվականից գործող զենքի և զինամթերքի մատակարարումների ԵԱՀԿ էմբարգոյին և չի մատակարարում որևէ զենք կամ սպառազինություն, որը կարող է կիրառվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընդացքում։ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր ավելի պահանջկոտ է իրավիճակի գնահատման հարցում»․- հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։ 2019-ին տրված արտահաման լիցենզիաները տարածվում էին «Կրակի կառավարման, դրան հարակից համակարգերի և սարքավորումների, բաղադրիչների», «Ծրագրային ապահովման սարքավորումների և նյութերի», «Զրահապատ կամ պաշտպանողական միջոցների, կոնստրուկցիաների կամ բաղադրիչների» համար: «Ֆրանսիան պատասխանատու արտահանող է՝ վերահսկման ուժեղ և թափանցիկ համակարգով, խորհրդարանական և Զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրով (ATT) սահմնաված իր տարեկան թարմացվող զեկույցներով», - ասվում է հարցման պատասխանում։ ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեի 1992-ի փետրվարի 28-ի որոշմամբ արգելվեց զենքի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան մատակարարումը։ Կարդացեք նաև՝ ԵՄ-ում Ադրբեջանին €281 մլն-ի ռազմական արտադրանք մատակարարելու լիցենզիա է տրվել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |