ՊՆ․ Ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն ենք խոցել![]() 9 նոյեմբերի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ի վաղ առավոտյան հայկական կողմը կրկին ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել, հայտնել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել»,-գրել է նա՝ չմանրամասնելով, թե որտեղ է խոցվել այն։ Հայկական միասնական տեղեկատվական հարթակն էլ Արցախում պատերազմի դաշտից հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։ Տղաները հավաստիացնում են, որ պատրաստ են հետ մղել ցանկացած ոտնձգություն։
Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ միայն նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերն Արցախում 8 ԱԹՍ է խոցվել։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |