Պեսկով․ ԼՂ մասին հայտարարության մեջ կարգավիճակի մասին հիշատակում չկա10 նոյեմբերի 2020 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ այդ տարածաշրջանի կարգավիճակը չի հստակեցվում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ պետք է առաջնորդվել միջազգային ակտերով և ՄԱԿ ԱԽ բանաձևերով։ «Այո, այս փաստաթղթում չի ասվում Ղարաբաղի կարգավիճակի մասին, այս պահին մենք շարունակում ենք որպես ելման կետ ընդունել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնարար ակտերը, առաջին հերթին, ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերն ու այլ փաստաթղթեր»,-ասել է Պեսկովը։ Նա տեղեկացրել է նաև, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել ԼՂ շուրջ պայմանավորվածություններին՝ սա եռակողմ, ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի, համաձայնությունն է։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարության համաձայն․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը; Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |