Պատերազմի ընթացքում Գանձասարի մատենադարանից ձեռագրերը Երևան են տեղափոխվել

Պատերազմի ընթացքում Գանձասարի մատենադարանից ձեռագրերը Երևան են տեղափոխվել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից ու հրթիռակոծումներից հետո պատմաբանները սկսել են աշխատել հին հայկական ձեռագրերի տեղափոխման վրա, քանի որ դրանք կարող էին հրթիռակոծման հետևանքով վնասվել կամ վանդալիզմի ենթարկվել, փոխանցում է France 24-ը։

Արցախի Գանձասարի մատենադարանից Երևան են տեղափոխվել բազմաթիվ ձեռագրեր, դրանցից որոշները թվագրվում են 13-րդ դարին։

Կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանի խոսքով՝ Շուշիի հրթիռակոծույթուններից հետո իրենք որոշել են ձեռագրերը ժամանակավորապես Երևան տեղափոխել։

Ըստ նրա՝ ձեռագրերը հանվել են ոչ միայն կրակի հետևանքներից խուսափելու, այլև ադրբեջանական կողմից բերված ահաբեկիչների, թուրքական խմբերի՝ հուշարձաններ ոչնչացնելու «միտումի» պատճառով։

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը բացվել է 2015-ի նոյեմբերի 21-ին՝ Գանձասարի եկեղեցու հարևանությամբ։ Այն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղն է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---