Ֆրանսիայի Սենատն Արցախի անկախության ճանաչման բանաձև կքննարկի![]() 19 նոյեմբերի 2020 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է սենատոր, նախագծի համահեղինակ Բրունո Ռետայոն: «Միայն Արցախի Հանրապետության անկախությունը կարող է հուսալիորեն երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու ազատությունները և պաշտպանել թուրքական իսլամիստական էքսպանսիայից», - գրել է Ռետայոն: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել: Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ևս անդրադարձել է Սենատի նախաձեռնությանը։ «Նախագիծը ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր՝ 5 քաղաքական խմբակցության նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- նշել է Մայիլյանը: Ավելի վաղ Փարիզի քաղաքային խորհուրդն Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև էր ընդունել: Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |