Զախարովա․ Նոյեմբերի 13-ից ԼՂ-ում կողմերը 385 մարմին են փոխանակել![]() 19 նոյեմբերի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Հայաստանը նոյեմբերի 13-ից Լեռնային Ղարաբաղում զոհվածների 385 մարմին են փոխանակել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այդ թիվը ներառում է երկու կողմերի զոհերին»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 3000 փախստական: «Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 3054 փախստական»,-ասել է նա։ Ըստ դիվանագետի, Ռուսաստանի ջանքերը հնարավորություններ են ստեղծում ԼՂ հակամարտության երկարաժամկետ հնարավորություններ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 17-19-ին Մոսկվայում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք խորհրդակցություններ են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |