ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է տեղեկություն տրամադրել նոյեմբերի 11-ին առևանգվածների մասին![]() 21 նոյեմբերի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ միջնորդությունը և Ադրբեջանին պարտավորեցրել նոյեմբերի 11-ին առևանգված քաղաքացիական 10 անձի մասով տրամադրել տեղեկատվություն մինչև նոյեմբերի 30-ը։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։ Բացի այդ, հայ 9 ռազմագերու մասով Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով տրամադրել նրանց վերաբերյալ տեղեկատվություն և հայտնել փոխանակման ժամկետների մասին մինչև նոյեմբերի 27-ը: Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն, որի կետերից մեկով նախատեսված է զոհվածների մարմինների և գերիների փոխանակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գերիների փոխանակման գործընթացը կսկսի մարմինների փոխանակումից հետո։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |