Իսպանիայի կոնգրեսն ընդունել է ԼՂ հարցով հերթական հայամետ միջնորդությունը![]() 24 նոյեմբերի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հայամետ առաջարկ-միջնորդությունը։ Դրանով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին և վերահաստատում հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկն առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել։ Նոյեմբերի կեսին Իսպանիայի կոնգրեսն ընդունել էր Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյարիտուի մեկ այլ առաջարկ-միջնորդություն։ Ինյարիտուն նոյեմբերին այցելել էր Արցախ և իր աչքերով տեսել այնտեղ տիրող վիճակը։ Նա Բասկերի երկրից ընտրված պատգամավոր է։ Այցի ժամանակ Ինյարիտուն նշել էր, որ Արցախ ժամանելու նպատակն է ևս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ԱՀ-ին ու նրա ժողովրդին, և անձամբ ծանոթանալու ներկայումս հանրապետությունում տիրող իրավիճակին ու դրա դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |