Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մոտ 200 զինծառայող է բուժվում․ Այն ընդլայնվում է

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մոտ 200 զինծառայող է բուժվում․ Այն ընդլայնվում է

PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում նոյեմբերի 27-ի դրությամբ բուժվում է մոտ 200 զինծառայող, նրանց 90%-ն Արցախում սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի պատճառով վիրավորվածներն են, իսկ նոյեմբերի 30-ից դրան կից կգործի վիրավոր զինվորների համար նախատեսված կացարանը, PanARMENIAN.Net ին ասաց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը։

Նա նշեց, որ կացարանը նախատեսված կլինի մարզաբնակ և ինքնուրույն տեղաշարժման հնարավորություն ունեցող զինվորների համար։

«Այն մեր կենտրոնին մոտ գտնվող կացարան է Երիտասարդական հիմնադրամում, որպեսզի մարզաբնակ ու ինքնուրույն տեղաշարժվելու ի վիճակի զինվորները՝ մոտ 100 հոգի, բուժվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ կացարանում բոլոր պայմանները ստեղծված են՝ սննդից մինչև հագուստի լվացում։

Ավելի վաղ «Իմ քայլը» հիմանդրամից հայտնել էին, որ իրենց աջակցությամբ կենտրոնում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի: Նպատակն իրագործելու համար կնքվել է 180 մլն դրամի նվիրաբերության պայմանագիր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---