Արա Աբրահամյան․ Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով

Արա Աբրահամյան․ Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով։

Աբրահամյանը հավելել է, որ պարտավոր ենք զբաղվել գերիների հարցով և ինքն անձամբ ևս զբաղվում է դրանով։

Նա տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել այդ հարցով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Բացի այդ, ՌԴ նախագահին նամակով դիմել է Ռուսաստանի հայերի միությունը։

«Երբ ՌԴ նախագահն է զբաղվում է այդ հարցով, դա շատ ազդեցիկ է, բայց մենք պետք է հետևողական լինենք, անընդհատ հսկենք, հետևենք ընթացքին և համառ լինենք, որ խնդիրը լուծվի»,- ասել է Աբրահամյանը։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանն ակնհայտ ժամանակ է ձգում մարմինների և գերիների փոխանակման հարցում։ Բեգլարյանն ասել է, որ իրենց վերլուծությամբ՝ ադրբեջանական կողմում մոտ 50-60 ռազմագերի կա:

«Բայց մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել»,-ասել էր նա։

Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ գերիներին պատկերող ռազմական հանցագործությունների տեսանյութերն ու լուսանկարներն Ադրբեջան պետության ուղիղ կազմակերպման և վերահսկողության հետևանք են: Դրանք հրապարակող էջերն ադրբեջանական պետական մարմինների հետ են կապված։

ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների դիերն ու գերիներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---