Ֆրանսիայի ԱԺ-ն Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել![]() 4 դեկտեմբերի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովն Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձև է ընդունել 188 կողմ և 3 դեմ ձայնով, տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։ Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է բանաձևը Սենատի կայացրած որոշումից մեկ շաբաթ անց։ Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» վերնագրված բանաձևով կոչ է արվում Ֆրանսիայի կառավարությունը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: Կառավարության ներկայացուցիչը՝ Ֆրանսիայի արտգործնախարարի տեղակալը, առարկել է բանաձևի ընդունմանը, քանի որ, նրա պնդմամբ, միակողմանիորեն ընդունված նման որոշումը կարող է արդյունավետ չլինել Արցախի կարգավիճակի որոշման համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |