Բաքուն առաջին անգամ հայ գերիների մասին մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին

Բաքուն առաջին անգամ հայ գերիների մասին մանրամասներ է ներկայացրել ՄԻԵԴ-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության դիմումի հիման վրա դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում պահվող մի շարք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ն Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:

Պատերազմից հետո դեկտեմբերի 1-ին Ադրբեջանից պաշտոնապես հայտարարվեց, որ կողմ են գերիների փոխանակմանը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ հայկական կողմն առաջարկում է փոխանակել գերիներին նույն՝ «բոլորը` բոլորի դիմաց սկզբունքով»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---