2021 թվականի ՀՀ պետբյուջեն հաստատվել է

2021 թվականի ՀՀ պետբյուջեն հաստատվել է

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2021 թվականի բյուջեի օրինագիծը, որի համաձայն` բյուջեն եկամուտների գծով 1․569 տրիլիոն դրամ է (ավելի քան $3 մլրդ), ծախսերի գծով՝ 1․843 տրիլիոն դրամ (մոտ $3․6 մլրդ)։ Իսկ դեֆիցիտը (պակասորդը) 247 մլրդ դրամ է (մոտ $540 մլն)։

Պետբյուջեի եկամուտները գոյանում են հարկերից և պետական տուրքերից, պաշտոնական դրամաշնորհներից, այլ եկամուտներից։

ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվում է 311,694,102,0 դրամ (ռազմական կարիքների բավարարմանը՝ 217,895,504,9), առողջապահության նախարարությանը՝ 114,495,752,3 դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 503,670,592,3, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 177,648,938,8:

Բյուջեն ընդունվել է 84 կողմ, 14 դեմ ձայնով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---