Էրդողանը` Մակրոնին. Իրավունք չունես ասելու` ԼՂ-ն պետություն է, նման բան չի ասում անգամ Փաշինյանը11 դեկտեմբերի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցականի տակ է դրել Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի առաջնորդական որակները։ «Դու չունես իրավունք վեր կենալու և ասելու, որ դա (Լեռնային Ղարաբաղը) պետություն է` հիմնվելով քո խորհրդարանի որոշման վրա։ Այդպիսի քայլի անգամ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը չի ասում, իսկ դու փորձում ես անցկացնել։ Մակրոնը քաղաքականություն չսովորեց։ Հնարավոր է` նա կբարկանա ինձ վրա այս երեկո, բայց մենք ստիպված ենք ասել ճշմարտությունը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է նա Ադրբեջանում ասուլիսի ժամանակ։ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին ընդունել է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձև: Հոկտեմբերին 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի։ Ելիսեյան պալատը հայտարարել էր, որ Փարիզը չի հանդուրժելու վիրավորանքներ։ Երկու երկրի հարաբերություններն առավել սրվել էին, երբ Ֆրանսիայում հոկտեմբերի 16-ին 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցիչ Սամուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։ Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։ Էրդողանը իսլամական աշխարհի անունից Մակրոնին մեղարդել էր մուսուլմանների նկատմամբ անարդար վերաբերմունքի համար և հորդորել բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Դրանից հետո Ֆրանսիայի եկեղեցիներում ահաբեկչություններ եղան։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |