Ըստ Էրդողանի՝ Պուտինը կողմ է անվտանգության հարթակ ստեղծելու Բաքվի առաջարկին11 դեկտեմբերի 2020 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել տարածաշրջանային անվտանգության ապահովման հարթակի ստեղծման մասին Բաքվի գաղափարին, ուր պետք է մտնեն ՌԴ-ն, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը և Հայաստանը։ Այդ մասին Էրդողանն ասել է Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Պուտինը դրական վերաբերվեց այդ գաղափարին։ Հեռախոսազրույցի ժամանակ նա հարցրեց իմ կարծիքը։ Ես պատaսխանեցի, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական վերաբերվեց, ապա կարևոր է, որ ես էլ դրական վերաբերվեի։ Այս թեմայում նույնիսկ Վրաստանն օրակարգ մտավ»,- մեջբերել է էրդողանի խոսքերը Haberturk-ը։ Էրդողանը հայտնել է, որ եթե Երևանը միանա հարթակին, ՀՀ և Թուրքիայի հարաբերություններում «կարող է նոր էջ բացվել»։ Մինչդեռ դեկտեմբերի 10-ին զորահանդեսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել; Նա ասել է նաև, որ զորահանդեսի օրn Էնվեր փաշայի «հոգու լուսավորվելու օրն է»։ Դեկտեմբերի 10 Իլհամ Ալիևը թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո Բաքուն և Անկարան պետք է համագործակցության նոր բազմակողմ հարթակ ձևավորեն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |