Կոնգրեսական․ ՀՀ մասին Ալիևի խոսքերը հիշեցնում են Ցեղասպանությունից առաջ օսմանյան հռետորաբանությունը![]() 12 դեկտեմբերի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ընդմիշտ դադարեցնի Ադրբեջանին անվտանգության ոլորտում աջակցության տրամադրումը, որպեսզի կասեցվի ապագայի ռազմական ագրեսիան և մարդու իրավունքների խախտումը։ «(Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի՝ Հայաստանի մասին խոսքերը, թե դրանք «ադրբեջանական պատմական հողեր են», սարսռեցնող են և հիշեցնում են Հայոց ցեղասպանությունից առաջ օսմանյան հռետորաբանությունը»,- գրել է նա թվիթերյան իր էջում։ Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Սյունիքը, Երևանը և Սևանն ադրբեջանական հողեր են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |