Փաշինյան․ Մեր տեղեկությունով՝ Խծաբերդում ու Հին Թաղերում նաև ռուս խաղաղապահներն են շրջափակվել

Փաշինյան․ Մեր տեղեկությունով՝ Խծաբերդում ու Հին Թաղերում նաև ռուս խաղաղապահներն են շրջափակվել

PanARMENIAN.Net - Հայկական կողմի տեղեկություններով՝ Խծաբերդի ու Հին Թաղերի հատվածում նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի հատվածում շրջափակման մեջ գտնվող զինծառայողների մասին հարցին։

Փաշինյանը ևս հաստատել է, որ Հադրութ-Շուշիի հատվածում` Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում, գերիներ կան։

Անդրադառնալով իր հրաժարականի պահանջին՝ նա նշել է, որ այդտեղ հարցն այն է՝ «ով է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը»:

«Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն։ Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»,- ասել է նա։

Փաշինյանը հայտարարել է, թե պատերազմից խուսափելու տարբերակը Ղարաբաղի հետագա կարգավիճակից հրաժարվելն էր, իսկ իրավիճակը հասել էր մի կետի, երբ պատերազմն անխուսափելի էր:

«Մենք էլ ենք վերլուծել, որ հնարավոր է չպարտվել, և եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չէ հանձնվել»,-նշել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---