Մարդասիրական օգնությամբ 7 բեռնատար ՌԴ-ից՝ Արցախին![]() 21 դեկտեմբերի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից մարդասիրական օգնության ևս 7 բեռնատար է ժամանել Արցախ: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության համահավաք խմբավորման մասնագետները բեռնաթափել են հումանիտար օգնություն տեղափոխած յոթ երկաթուղային վագոն: Ավելի ուշ հումանիտար օգնությունը կբաշխվի տարածաշրջանի տարբեր բնակավայրերին։ Սա մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակն է, որը տրամադրում է ՌԴ-ն: Այս պահին ժամանել է 54 վագոնից 9-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը 1․2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն կուղարկի Արցախի Հանրապետություն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |