Պեսկով․ Բաքվի հետ սերտ երկխոսում ենք՝ հետաքննելու Արդբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցումը

Պեսկով․ Բաքվի հետ սերտ երկխոսում ենք՝ հետաքննելու Արդբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցումը

PanARMENIAN.Net - Մոսկվան և Բաքուն սերտ երկխոսության մեջ են նոյեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանին Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպի հետաքննության հարցով, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Վեդոմոստին»։

«Մոսկվան ու Բաքուն բոլոր հարցերով կանոնավոր և շատ կառուցողական երկխոսության մեջ են», - հայտարարել է Պեսկովը՝ չհայտնելով ընթացող հետաքննության մանրամասները։

Նոյեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին, խոցվել է ռուսական մարտական մեկ ուղղաթիռ: Դրա խոցման հետևանքով 2 օդաչու մահացեկ էր, անձնակազմի մեկ անդամ՝ վիրավորվել։ Ավելի ուշ Բաքուն ներողություն էր խնդիրել ՌԴ-ից ու փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն հայտնել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---