ՀՀ-ում առաջին վճարային նոր քարտերը երեխաների և պատանիների համար՝ ՎՏԲ-Հայաստան բանկից

ՀՀ-ում առաջին վճարային նոր քարտերը երեխաների և պատանիների համար՝ ՎՏԲ-Հայաստան բանկից

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ թողարկում է Teens և Kids նոր քարտատեսակները՝ երեխայի մոտ կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք:

Teens-ը և Kids-ն առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային քարտեր են, որոնք ունեն մի շարք առավելություններ ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Վճարային քարտերի օգտագործումը լավ հնարավորություն է փոքր տարիքից երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն և ինքնուրույնություն սերմանելու համար:

Մանկական Teens և Kids քարտերը երեխաներին/պատանիներին հնարավորություն են տալիս գումարը պահել միաժամանակ մի քանի արժույթով, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքի և ծառայության դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և ինչն առավել առաջնային է այս հաճախորդների սեգմենտի համար՝ ինքնուրույն իրականացնել օնլայն գնումներ:

Teens և Kids տեսակի Visa քարտերը պաշտպանված են անվտանգության ժամանակակից 3D համակարգով, որն ապահովում է անվտանգության լրացուցիչ մակարդակ ինտերնետ միջավայրում անկանխիկ վճարումներ իրականացնելիս: Վճարային քարտերի օգտագործումը հնարավորություն է տալիս ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ օրվա ցանկացած պահին, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով անվճար կամ Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն ՎՏԲ-Հայաստան բանկում գործող սակագների:

Teens և Kids քարտապանների համար նախատեսվում են տարբեր ակցիաներ և խաղարկություններ, ինչպես նաև արտոնությունների և զեղչերի տրամադրում` ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներների հետ գործող ծրագրերի շրջանակում:

Ծնողների համար Teens և Kids քարտերի առավելություններն են` երեխաների կողմից կանխիկով գործարքների ռիսկի նվազեցում, երեխայի քարտային հաշիվները ակնթարթորեն համալրելու հնարավորություն, երեխայի բանկային դրամական գործարքները վերահսկելու հնարավորություն` SMS, Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայություններն անվճար ակտիվացնելու միջոցով:

Visa Teens և Kids քարտերը կարող են բացվել որպես հիմնական քարտ (երեխան/պատանին հանդես է գալիս որպես Բանկի առանձին հաճախորդ) կամ որպես ծնողի հիմնական քարտին կից քարտ: 2021-ի առաջին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան բանկը նախատեսում է թողարկել նաև Teens и Kids վիրտուալ քարտեր՝ հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով:

Kids քարտերը նախատեսված են 6-ից 11 տարեկան անչափահասների համար, Teens-ը՝ 12-ից 18 տարեկանների:

Teens և Kids քարտերը թողարկվում են անվճար, տարեկան սպասարկումը կազմում է 1900 դրամ, կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից` 0.15% միջնորդավճարով: Առևտրային կետերում անկանխիկ վճարումները, բոլոր ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ դրամով կատարվում են անվճար:

Գործում են Teens և Kids քարտերով կանխիկ և անկանխիկ գործարքների հնարավոր քանակի սահմանափակումներ` օրական մինչև 5 անգամ կանխիկ և 10 անգամ անկանխիկ գործարքների համար, և մեկ օրվա ընթացքում կանխիկ և անկանխիկ գործարքների առավելագույն գումարի սահմանափակումներ` Teens քարտերի համար մինչև 100 հազար դրամ, Kids քարտերի համար՝ մինչև 50 հազար դրամ:

Teens և Kids քարտ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձնագիր, սոցիալական քարտ): Եթե հաճախորդը 14 տարեկանից ցածր է, անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողի ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Այս դեպքում բոլոր փաստաթղթերը ստորագրվում են ծնողի կողմից: Եթե քարտը տրվում է որպես լրացուցիչ քարտ, ապա բավարար է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը:

Teens և Kids քարտերը հնարավոր է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ։

ՎՏԲ-Հայաստան բանկի Teens և Kids վճարային քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում` այցելելով բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---