Ծեծկռտուք, հայհոյանքներ, ձվահարում․ Միջադեպեր իշխանական պատգամավորների դեմ ակցիաներին

Ծեծկռտուք, հայհոյանքներ, ձվահարում․ Միջադեպեր իշխանական պատգամավորների դեմ ակցիաներին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպեր են եղել, քաղաքացիներն առանձին հատվածներում փակել են նրանց մեքենաների ճանապարհը, խոչընդոտել ընթացքն ու վեճի բռնվել նրանց հետ, Գաբրիելյանին հարվածել են ձվով։

Քաղաքացիներից մեկը հարվածել է Գաբրիելյանի մեքենային, ինչից հետո նա իջել է մեքենայից ու վեճի բռնվել հավաքվածների հետ, պատգամավորն ու քաղաքացիները փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, մոտ 1 րոպե տևած քաշքշուկից հետո պատգամավորը հեռացել է, փոխանցում է Yerkir Daily-ն։

Հավաքված քաղաքացիները «Դավաճան Քոչարյան» արտահայտությամբ են դիմավորել իմքայլական մեկ այլ պատգամավորի՝ Անդրանիկ Քոչարյանին, ինչին նա արձագանքել է՝ փոխադարձ վիրավորելով իրեն դավաճան կոչած ցուցարարին, փոխանցում է տելեգրամյան Mediaport ալիքը։

Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման համաձայնությունից եհտո Հայաստանում ընդդիմադիրները պարբերաբար հանրահավաքներ ու ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---