Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ԼՂ-ի հումանիտար իրավիճակն ու մարտահրավերների հաղթահարումը![]() 7 հունվարի 2021 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին պատերազմի օրերին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Փաշինյանը և Մակրոնը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ֆրանսիան Հայաստանին պատերազմի օրերին ու դրանից հետո հումանիտար օգնություն ուղարկած երկրներից է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |