ԱԻՊԾ․ Արցախում ևս 14 զինծառայողի դի է հայտնաբերվել, 5 ուղղությամբ որոնումներ են տարվում

ԱԻՊԾ․ Արցախում ևս 14 զինծառայողի դի է հայտնաբերվել, 5 ուղղությամբ որոնումներ են տարվում

PanARMENIAN.Net - Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի, PanARMENIAN.Net ին ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 10-ը որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է 1211 զինծառայողի ու քաղաքացիական անձի մարմին։

Հունվարի 11-ին ևս որոնողական աշխատանքները շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ-Ավետարանոց ուղղություններում, Հադրութում, Մարտունիում, Ջաբրայիլում (Մեխակավան) և Կուբաթլուում (Որոտան)։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո դեռ շարունակվում են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները։ Նրանց թվի մասին առայժմ պաշտոնական տվյալներ չկան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---