Պուտին․ Տարածաշրջանում սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ եռակողմ աշխ.խումբ կզբաղվի11 հունվարի 2021 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Դրա սկզբում ՌԴ նախագահը հայտարարել է, որ շնորհակալ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին Մոսկվա այցելելու համար և որ ՌԴ-ն գնահատում է գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում։ Պուտինը կարծիք է հայտնել, որ նախադրյալներ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Այժմ Արցախում տիրող իրավիճակը նա որպես հանգիստ է գնահատել։
Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ հարկավոր է նախանշել ԼՂ-ում կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում՝ խաղաղապահներին, սահմանների սահմանազատմանն առնչվող հարցերը։ Պուտինը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում վերականգնման, սահմանների բացման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կեղակավարեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը։ ՌԴ նախագահը նշել է նաև՝ ԼՂ մասով համաձայնագիրը հետևողականորեն կյանքի է կոչվում: Պուտինը հավելել է նաև, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |