Փաշինյան․ Ռազմագերիների հարցը դեռևս չի հաջողվել լուծել11 հունվարի 2021 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։ Նա նշել է, որ հարցն ամենացավոտն է, քանի որ հումանիտար է։ Փաշինյանն ընդգծել է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը ռազմագերիների մասին ամբողջովին չի իրագործվում։ Ըստ նրա, սակայն, հանդիպման ընթացքում ստորագրված հայտարարությունը շատ կարևոր է: Կողմերը հայտարարություն են ստորագրել Ղարաբաղի զարգացման մասին։ ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվաչապետներն առաջիկայում կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի զարգացման ծրագրերը։ Փաշինյանը հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս պետք է որոշել, և Երևանը պատրաստ է բանակցությունների։ Ադրբեջանն ավելի վաղ հայտարարել էր, որ Խծաբերդ-Հին Թաղեր շրջանում գերեվարված 62 շիրակցին ահաբեկիչ են, ոչ թե ռազմագերի, և պատրաստվում է դատել նրանց։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |