ՌԴ ՊՆ․ Արցախում հրադադարը պահպանվում է ամբողջ շփման գծով12 հունվարի 2021 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադրի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։ Մարտական պատրաստության ընթացքում խաղաղապահները կատարելագործում են դիտակետերի պահպանության և պաշտպանության հմտությունները և մշակում դիտակետերի վրա հարձակման հետ մղման գործողությունները։ Ռուս խաղաղապահների դիտակետերն Արցախում հագեցած են «Ֆորպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար։ Խաղաղապահների դիրքերի ենթակառուցվածքները ներառում են հարմարավետ բնակելի մոդուլներ անձնակազմի համար, բլոկ-մոդուլ սննդի պատրաստման և ընդունման համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ հագեցած մշտական էլեկտրաէներգիայի ապահովման համար նախատեսված ագրեգատներով։ Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, օդափոխման և ջեռուցման համակարգերով։ Photo. Ria Novosti Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |