Արցախում հոկտեմբեր-նոյեմբերին կորոնավիրուսից 29 մահ է եղել

Արցախում հոկտեմբեր-նոյեմբերին կորոնավիրուսից 29 մահ է եղել

PanARMENIAN.Net - Հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին Արցախում կորոնավիրուսից մահվան 29 դեպք է գրանցվել, իսկ համավարակի բռնկումից ի վեր՝ 31 դեպք։

Կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացու մոտ մահը վրա է հասել ուղեկցող այլ հիվանդության պատճառով, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Covid-19-ի տարածման կանխարգելման նպատակով Արցախի առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Հունվարի 13-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք:

Լաբորատոր հետազոտության արդյունքներով դրական հաստատված դեպքերից թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային, իսկ ծանրը՝ ստացիոնար պայմաններում: Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր:

Ընդհանուր առմամբ, ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից թեստավորման նպատակով 17,923 նմուշառում է իրականացվել, որոնցից կորոնավիրուսային վարակը հաստատվել է 2031 անձի մոտ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---