Թուրքիայում հայկական եկեղեցին վաճառքի են հանել $800,000-ով

Թուրքիայում հայկական եկեղեցին վաճառքի են հանել $800,000-ով

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բուրսա քաղաքում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցի է վաճառքի հանվել, այս մասին հայտարարել է թուրքական Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Բուրսայի հայկական եկեղեցին վաճառքի է հանվել։ Միթե՞ աղոթավայրը վաճառքի ենթակա է։ Ինչպե՞ս կարող է հասարակությունը և պետությունը նման բան թույլ տալ»,- գրել է Փայլանը ֆեյբուքյան իր էջում՝ հրապարակելով հայկական եկեղեցու լուսանկարը։

Համաձայն առցանց հայտարարության՝ հայկական եկեղեցին 6 մլն թուրքական լիրա արժե՝ մոտ $800,000։

2016-ին օնլայն շոփում Բուրսայում 300-ամյա հայկական եկեղեցի էր վաճառքի հանվել։ Դեռ պարզ չէ՝ խոսքը նույն եկեղեցու մասին է, թե ոչ, բայց վաճառքի մասին հայտարարությունները հրապարակել են անշարժ գույքի գործակալները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---