ԱԻՊԾ․ Եվս 7 զինծառայողի ու մեկ քաղաքացիականի աճյուն է գտնվել19 հունվարի 2021 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ Հադրութ, Մեխակավան (Ջաբրայիլ) և Որոտան (Կուբաթլու) ուղղություններում hայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը` քաղաքացիական անձի, փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Քաղաքացիական անձի ինքնությունը պարզ է, նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից: Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից: Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուն: Զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ: Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրաիլ), Հադրութի, Կովսականի (Զանգելան) շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |