«Արմենիան» դեպի ՌԴ չվերթերը հավանաբար կվերսկսի մինչև հունվարի վերջ22 հունվարի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2021-ի հունվարի վերջ «Արմենիա» ավիաընկերությունը Ռուսաստանի հետ կանոնավոր չվերթերը կարող է վերականգնել, իսկ Հայաստանի քաղաքացիները Covid-19-ի թեստի բացասական արդյունքի դեպքում՝ անարգել մուտք գործել ՌԴ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթերը կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid-19-ի թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա։ Ավելի վաղ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն մուտքի ու ելքի բոլոր սահամանփակումները, որոնք ներդրվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Գրիգորյանի խոսքով՝ հայկական կողմը դեկտեմբերի 27-ին արդեն հաստատել է այդ ընթացակարգը, հերթն այժմ ռուսական կողմինն է։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին ՌԴ-ում ևս որոումը կընդունվի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |