Զարիֆը Բաքվում կքննարկի իրավիճակը ԼՂ-ում և տրանսպորտային միջանցքները

Զարիֆը Բաքվում կքննարկի իրավիճակը ԼՂ-ում և տրանսպորտային միջանցքները

PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն Ադրբեջանում է՝ հունվարի 25-ին մեկնարկող բանակցություններում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղն ու տրանսպորտային միջանցքները:

«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման, տարածքների վերականգնման հետ կապված հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությունը, այդ թվում գործակցությունը «Հյուսիս-Հարավ» և «Հարավ-Արևմուտք» տրանսպորտային միջանցքների շրջանակում»,- ասել է Զարիֆը Բաքվի օդանավակայանում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ադրբեջանից հետո Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա։

Տարածաշրջանային այցի շրջանակում Զարիֆը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---