Պուտին․ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունները ԼՂ մասով հետևողականորեն իրականացվում են27 հունվարի 2021 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը ստորագրվել է 2020-ի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Մոսկվան միջնորդական ակտիվ ջանքեր է գործադրել՝ դադարեցնելու Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը: «Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը: Կարևոր է, որ մեծ հաշվով այն հետևողականորեն իրականացվում է: Այժմ միջազգային հանրության առջև խնդիր կա՝ լուծելու մարդասիրական խնդիրները՝ կապված տուժած շրջանների օգնության, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման հետ», - ասել է Պուտինը։ Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։ Մի շարք պատգամավորներ ևս գերիների վերադարձի հարցն են բարձրաձայնել։ Ավելի վաղ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, թե թե Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |