Արցախ օրական վերադարձող հայերի հոսքը նվազել է մինչև մի քանի տասնյակ![]() 8 փետրվարի 2021 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի ավարտից հետո Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52,310 մարդ։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փետրվարի 7-ին 30-ից ավելի փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքից։ «Մեկ օրում ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 32 փախստական»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Հունվարի 20-ին Երևանում Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ մինչև այժմ Արցախ է վերադարձել 95,000 մարդ։Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ հավելել էր, որԱրցախ վերադարձողների թվի մասին ռուս խաղաղապահների և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրապարակած թվերը ճիշտ են, ռուսները հրապարակում են միայն իրենց միջնորդությամբ վերադարձածների թիվը։ Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում։ ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |