Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով կդիմի կառավարությանը![]() 9 փետրվարի 2021 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների խորհրդարանի մեծամասնությունը կառավարության կաբինետին կոչ է անելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է «Նիդերլանդական օրագիրը»։ Նշվում է, որ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան արդեն հասցրել է ողջունել պատգամավոր Ջոել Ֆորդևինդի ներկայացրած բանաձևը: Նիդերլանդների կառավարությունը դա դեռ չի արել՝ թեև խորհրդարանը հասցրել է երկու անգամ դատապարտող բանաձևեր ընդունել: Կառավարությունն ամեն անգամ հարցը մերժում էր՝ կապված Թուրքիայի հետ հարաբերությունները չխաթարելու հետ: «Քրիստոնեական միություն» (Christen Unie) կուսակցությունը միջնորդություն կներկայացնի ժամանակավոր կառավարությանը՝ ճանաչման կոչով: Այն լայն աջակցություն ունի Ներկայացուցիչների պալատում: Կառավարությունը ներկայացնող ամենամեծ՝ VVD կուսակցությունը քննարկումներին չի մասնակցելու, իսկ մյուս կուսակցությունը՝ «Դենկ» անվամբ, չի պաշտպանում միջնորդությունը։ Այս կուսակցությունն ավելի շուտ հետևում է Թուրքիայի քաղաքական գծին, որը չի ցանկանում խոսել ցեղասպանության մասին: Այն խորհրդարան մտած ամենափոքր խումբն է՝ բաղկացած երկու էթնիկ թուրք և մեկ մարոկացի պատգամավորներից: Հոլանդական կառավարության կաբինետը մինչ այժմ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության փոխարեն այն անվանում է «Հայոց ցեղասպանության խնդիր»: 2018-ին կաբինետի անդամը (պետքարտուղար Սնել) առաջին անգամ մասնակցել է Ցեղասպանության ամենամյա ոգեկոչմանը Երևանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |