Բաբայան․ Շուշին կարող է միջազգային ահաբեկչական կենտրոնի վերածվել10 փետրվարի 2021 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Շուշիում «Գորշ գայլերի» գրասենյակ բացելու մտադրությանը, հայտարարել է, որ Շուշին կարող է միջազգային ահաբեկչական կենտրոնի վերածվել, տեղեկացնում է Հանրային ռադիոն։ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին։ Արցախի արտգործնախարարությունը մտահոգված է Արցախի օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում, որոշ նախագծեր իրականացնելու նրանց մտադրություններով։ Բաբայանն ասում է՝ իր կանխատեսումները, ցավոք, կարող իրականանալ այն մասով, որ Շուշին կարող է դառնալ Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքը։ «Դրանով իրենք փորձում են Արցախի վրա ազդեցության լծակներն ուժեղացնել։ Սա շատ մտահոգիչ է, քանի որ «Գորշ գայլերն» ահաբեկչական կազմավորում է։ Նրանք ուզում են Շուշին դարձնել միջազգային ահաբեկչական կենտրոն»,-ասել է նա։ Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունն արժանի է ամենախիստ դատապարտման, ինչը միջազգային հանրության առջև ապակառուցողական նախաձեռնությունների կանխման ու կասեցման պահանջ է դնում։ Բաբայանը հայտարարել է նաև, որ անկախ ռեֆորմներից՝ Արցախը պահելու ու պահպանելու է բանակը։ Շուշիի ընկնելու մասին հայտարարվել է պատերազմի վերջին՝ 44-րդ օրը, դրանից ժամեր անց ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարությունն էր՝ պատերազմի դադարեցման մասին։ Պատերազմից հետո չեն դադարում խոսակցությունները, որ քաղաքը հանձնվել է ադրբեջանցիներին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |