Աբխազիայի խորհրդարանը ՌԴ-ին առաջարկել է երկաթուղային կապ բացել ՀՀ-ի հետ![]() 10 փետրվարի 2021 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Աբխազիան պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել իր տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին, ասել է Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան, հայտնում է Sputnik Abkhazia-ն: Նման հայտարարությամբ ՌԴ Պետդումային է դիմել Աբխազիայի խորհրդարանը։ Լոգուան նշել է, որ իրենք ողջունում են տրանսպորտային ապաշրջափակման նախաձեռնությունը և հետևում՝ ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, նաև չեն ցանկանում անմասն մնալ տարածաշրջանային խոշոր նախագծերից։ Լոգուան հավելել է, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում հանձնաժողովի ընդլայնված լսումներ են եղել, որոնց ընթացքում քննարկվել են այն տարբերակները, որոնք պետք է օգտագործվեն այս հարցում հաջողության հասնելու համար: 44-օրյա պատերազմից հետո հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագիր է կնքվել՝ տարածաշրջանային ապաշրջափակման մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |