Արցախի նախագահը, ՀՀ ԱԱԾ պետը և Մուրադովն Ադրբեջանի ներկայացուցչի հետ քննարկել են գերիների վերադարձը

Արցախի նախագահը, ՀՀ ԱԱԾ պետը և Մուրադովն Ադրբեջանի ներկայացուցչի հետ քննարկել են գերիների վերադարձը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել են Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:

«Քննարկվել են գերիների վերադարձին, անհետ կորածների որոնմանն առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

44-օրյա պատերազմից հետո Արցախում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Պատերազմից հետո ադրբեջանական կողմում դեռ գերիներ կան, կան նաև անհետ կորածներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---