ՄԹ նախարար Մորթոնն առաջին անգամ ՀՀ կգա․ Հանդիպելու է ԱԳ նախարարին ու փոխնախարարին16 փետրվարի 2021 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան` Երևան և Վանաձոր, փոխանցում են Բրիտանական դեսպանատնից։ Երկօրյա այցի ընթացքում նախարարն արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։ Մորթոնը կհանդիպի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ և կվերահաստատի Միացյալ Թագավորության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում իրական և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ: «Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Covid-19-ի և հակամարտության հետևանքներից Հայաստանի «կանաչ» վերականգնմանը։ Մենք ողջունում ենք ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ Հայաստանի ստանձնած հավակնոտ պարտավորությունները և ակնկալում օգնել Հայաստանին իրացնել իր ներուժը՝ որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջատար՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին (COP26) ընդառաջ»,-ասել է Մորթընը։ Դեսպանատնից ասում են՝ Միացյալ Թագավորությունն ուրախ է աջակցել «վերջին տարիներին ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների ոլորտում և կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի տպավորիչ առաջընթացին»: Այցի ընթացքում նախարարը կքննարկի հետագա համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ օգնելով փոքր բիզնեսի զարգացմանը և աջակցելով Հայաստանի Ազգային ժողովին։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |