Ճապոնիան $3.6 մլն կհատկացնի ՀՀ-ին հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարմանը16 փետրվարի 2021 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշել է $3.6 մլն աջակցություն հատկացնել ՀՀ-ին հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման համար։ Աջակցության շրջանակում, մասնավորապես, նախատեսվում են բուժպատրաստության վարժանքներ 6 հիվանդանոցում, 3 ռմբապաստարանի վերանորոգում, բուժսարքավորումների գնում 17 բուժհաստատության համար, 15 դպրոցի վերանորոգում, ապահովում ուսումնական պարագաներով և այլն, գրում է ՏԱՍՍ-ը։ Աջակցությունը կցուցաբերվի բնակչության կենսամակարդակի բարձրացման, ապաստարնների նորոգման և բուժհաստատությունների հագեցման նպատակով։ Աջակցությունը կտրամադրվի ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային ծրագրի (ICRC) միջոցով։ Ընդհանուր առմամբ Ճապոնիան $4.8 մլն է հատկացրել, որից $3.6 մլն աջակցությունը կտրամադրվի ՀՀ-ին, իսկ մյուս մասը կուղղվի Ադրբեջանին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |