ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել ՀՀ դեմ ադրբեջանցու ներկայացրած գանգատը

ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել ՀՀ դեմ ադրբեջանցու ներկայացրած գանգատը

PanARMENIAN.Net - 2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը։ Եվրադատարանը գանգատն անընդունելրի է ճանաչել, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից։

Գործով դիմումատուն, ենթադրաբար, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք ուներ Քելբաջարի տարածքում և այն լքել էր 1993 թվականին:

Վերջինս Եվրոպական դատարանին գանգատ էր ներկայացրել 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվելուց 6 տարի անց: Դիմումատուին սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի:

Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---