Ալեն Սիմոնյան․ Այո, մարզերից ինչ-որ մարդիկ տեղափոխվել են, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ 2 մարտի 2021 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին իշխանության կազմակերպած հանրահավաք-քայլերթին քաղաքացիներին մարզերից տեղափոխել են, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում՝ կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի կամ ՊՆ-ի, ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու», - ասել է Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նախօրեին իշխանությունը հանրահավաքին մարդկանց բերելու համար վարչական ռեսուրս է կիրառել։ Նա նշել է, որ իրականացրած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլորը ներկայացուցիչները միասին վերցրած։ Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին հրավիրել էր հանրահավաքի։ Ավելի վաղ Telegram ալիքներից մեկը ձայնագրություն էր տարածել, որտեղ Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը հայտնել է, որ մարտի 1-ին 50 հոգի են բերելու իշխանության հայտարարած քայլերթին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |