Հռոմի պապն այցելել է Մոսուլի ավերված հայկական եկեղեցի 9 մարտի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իրաք ուղևորության ժամանակ Մոսուլում այցելել է տեղի ավերված հայկական եկեղեցի։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է կաթոլիկ Crux առցանց թերթի բյուրոյի ղեկավար Ինես Սան Մարտինը։ «Մոսուլից հեռանալուց առաջ Հռոմի պապն այցելել է ավերված սիրիական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,-ասվում է նրա գրառման մեջ։ Հռոմի պապը Մոսուլի Տաճարների հրապարակում աղոթել է «Իսլամական պետության» ջիհադականների հետ պատերազմում զոհվածների համար։ Նա նշել է, որ քիստոնյաների զանգվածային արտագաղթն Իրաքից անչափելի վնաս է հասցրել ոչ միայն այդ համայնքներին, այլ ամբողջ հանրությանը, գրում է BBC-ին։ Ֆրանցիսկոս Առաջինի այցն Իրաք պատմական է համարվում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի առաջին այցն էր այդ երկիր։ Ուղևորության գլխավոր նպատակն էր Իրաքում քրիստոնյաների անվտանգ բնակության հարցը։ Այցը տեղի է ունեցել մարտի 5-8-ը; 2014թ․ ԻՊ զինյալները հարձակվեցին Մոսուլի Սբ Էջմիածին հայկական եկեղեցու վրա:Հունիսի 10-ին 65 հայ ընտանիքներ քահանայի հետ միասին ստիպված եղան հեռանալ քաղաքից, գրոհայինները իրենց հսկողության տակ առան Իրաքի երկրորդ քաղաքը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |