Պաշտպան․ Քննչական կոմիտեն ավարտել է նախաքննությունը Վազգեն Մանուկյանի գործով

Պաշտպան․ Քննչական կոմիտեն ավարտել է  նախաքննությունը Վազգեն Մանուկյանի գործով

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն Հայրենիքի փրկություն շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարել է նախաքննության ավարտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

«Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ: Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել․

1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ

2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանի հնչեցրած հայտարարությունների մասով՝ 301 հոդվածի (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հատկանիշներով քրգործ է հարուցվել։ Փետրվարի 20-ի հանրահավաքում Մանուկյանը հայտարարել էր, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---