Կորեան ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդասիրական օգնություն է տրամադրել

Կորեան ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդասիրական օգնություն է տրամադրել

PanARMENIAN.Net - Կորեայի Հանրապետության Պաշտոնական զարգացման աջակցություն (Official Development Assistance) ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանն է տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնություն։

Դեռևս 2020-ի աշնանը, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Covid-19-ի ախտորոշման 35,000 ՊՇՌ թեստ։ Փետրվարի վերջին տեղ է հասել նաև օգնության երկրորդ խմբաքանակը, որը ներառում է 116 ինֆուզիոն պոմպ և 5 էլեկտրասրտագիր։ Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Կորեայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերել։

Նախկինում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանին տրամադրվել էր 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք ներկայումս օգտագործվում են հայաստանյան մարզային 5 հիվանդանոցում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---