Ադրբեջանցիները քանդել են Շուշիում Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը![]() 31 մարտի 2021 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները հերթական հայկական հուշարձանն են ավերել Շուշիում։ Խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մասին է։ Արբանյակից արված լուսանկարներում, որոնք հրապարակվել են Telegram-ալիքներում, երևում է, որ ավերված հուշարձանի տեղում դրոշաձող է տեղադրվել։ Հուշարձանը կառուցվել էր 12 տարի առաջ։ Հայոց ցեղասպանության զոհերի, Հայրենական մեծ պատերազմում և Առաջին Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը միակ կոթողը չէ, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիում։ Նրանք քանդել են Կանաչ ժամ եկեղեցին, դեռևս պատերազմի ընթացքում հատուկ նշանառությամբ խոցել էին Ղազանչեցոց եկեղեցին, ինչպես նաև մի շարք հուշարձաններ են ոչնչացրել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |