ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում $100 մլն հատկացնել Արցախին ու ՀՀ-ին 2 ապրիլի 2021 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայից հետո որպես օգնություն $100 մլն հատկացնել Հայաստանին և Արցախին: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներ Ֆրենկ Փալոունին, Ջեկի Շփեյերին և Ադամ Շիֆին ու նրանց գործընկերներին Արցախի և Հայաստանի համար օգնության այս փաթեթի առաջմղման համար՝ ի պատասխան Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար և անվտանգության ճգնաժամի»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը: Կոնգրեսականներ Փալոունի, Շփեյերի և Շիֆի օրինագծում առաջարկվում է ԼՂ հայերին ֆինանսավորում տրամադրել, որը կուղվի նաև բնակարանների, պարենային անվտանգության, ջրամատակարարման ապահովմանը և ոչ միայն։ Առաջարկվում է նաև $2 մլն տրամադրել՝ ԼՂ-ում սովորական սպառազինության ոչնչացման ծրագրերի համար, ինչպես նաև՝ Պետքարտուղարության և USAID-ի միջոցով Հայաստանին $100 մլն-ի օգնություն փոխանցել տնտեսության, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտում: Առաջարկվում է օգնությունը հատկացնել այնքան ժամանակ, մինչև «չի հաստատվի Հայաստանի և Արցախի վրա բոլոր հարձակումների դադարեցումը»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |