Փաշինյան․ ՀՀ-ն միտված է ՌԴ հետ ռազմատեխնիկական երկարաժամկետ գործակցության և շահագրգիռ ՍՈւ-30-ներ գնելու 6 ապրիլի 2021 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միտված է Ռուսաստանի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական գործակցության։ Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Interfax-ին հարցազրույցում։ Նա նշել է, որ դա բխում է երկու պետության երկարաժամկետ ռազմավարական շահերից։ «Հաշվի առնելով, որ ՀՀ տարածքում գործում է հայ-ռուսական երկու խմբավորում (ըստ միջպետական երկկողմ համաձայնագրերի) ՝ Միավորված ուժերի խմբավորումը և Միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում։ Բացի այդ, երկու երկիրը ՀԱՊԿ անդամ են և պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով՝ ունենալու համար արդիական և համատեղելի զենք և զինամթերք՝ առաջին հերթին ՌԴ, ինչպես նաև և ՀԱՊԿ այլ դաշնակիցների հետ», - ասել է վարչապետը։ Ըստ Փաշինյանի՝ Երևանը շահագրգռված է, որ զենքն ու զինամթերքը ՀՀ առաքվի նույն կոմպլեկտացիայով, ինչ ՌԴ ԶՈւ համար։ Փաշինյանը դրական է պատասխանել այն հարցին, թե մտադիր է արդյոք Հայաստանը շարունակել ՍՈւ-30ՍՄ կործանիչներ և այդ ինքնաթիռների համար սպառազինություն գնել։ «Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային ԶՈւ զարգացման ծրագրով»,- ասել է վարչապետը։ Փաշինյանը չի ցանկացել խոսել ֆինանսավորման աղբյուրների մասին՝ հաստատելով, որ ընթացիկ վարկային պարտավորությունները կկատարվեն պատշաճ և ժամանակին։ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները», որոնք հնարավորություն կտային ՍՈւ-30-ները զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ։ «ՍՈւ-30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ, և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղած են եղել»,-ասել էր նա։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |