«Բարբարոսության պուրակ»․ Եվրախորհրդարանականը դատապարտել է Բաքվում Ալիևի բացած պուրակը![]() 14 ապրիլի 2021 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրոուլակիսը դատապարտել է Բաքվում այսպես կոչված «ռազմավարի պուրակի» բացումը՝ նվիրված արցախյան երկրորդ պատերազմին։ Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Պատգամավորը նշել է, որ, կառուցելով այդ «բարբարոսության» պուրակը, Իլհամ Ալիևն անարգել է պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը։ «Միջազգային կազմակերպությունները չեն կարող լռել այս միջնադարյան դրսևորումների մասին, որոնք խայտառակում են մարդկությանը»,-ասել է նա։ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»: Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում, ու զոհված հայերի սքղավարտներ: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |